Էլեկտրաէներգիայի թանկացմանն այսօր անդրադարձան խորհրդարանում: ԱԺ ամբիոնից նախագիծ ներկայացնող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստանյանին ԲՀԿ խմբակցության ղեկավարը հարցրեց, թե որքան են իրականությանը համապատասխանում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը, որում պատգամավորների առաջարկով ժամկետների փոփոխություն է եղել:
Yerakouyn.com-ը հրապարակել է Հալեպի Քառասուն Մանուկ եկեղեցու նկարը ռմբակոծությունից հետո: Կայքը գրում է, որ 15-րդ դարում կառուցված եկեղեցին, որը հալեպահայության ուրախ ու տխուր առիթների, ուրախության ու մխիթարության սրբատեղին էր, այսօր ավերակ է:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզն ապրիլի 29-ին հայտարարել է կառավարությունում մեծ փոփոխությունների մասին: Պաշտոնանկ է արվել առաջին գահաժառանգ արքայազն Մաքրին բեն Աբդել Ազիզը, նրա տեղը զբաղեցրել է Մուհամեդ բեն Նայիֆը:
Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի խորհրդարանում հայ պատգամավորի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը քաղաքական ուժերի միջև քննարկումների առիթ է տվել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է այս տարի իրականացնել 15 բարձրաստիճան պաշտոնյաների մահապատիժը, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
«Բարսելոն»-ի հայտնի ֆուտբոլիստ, Բրազիլիայի ազգային հավաքականի անդամ Դանի Ալվեսը ապրիլի 24-ին Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը երեկոյան ներողություն է խնդրել իր թուրք երկրպագուներից:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...